Ուրբաթ առավոտյան նավթի գինն աճում է՝ Էր Ռիադի ուղղությամբ հութիների նոր հարվածների մասին հաղորդագրությունների ֆոնին։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները թանկանում են 0,5 դոլարով (0,54 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 92,48 դոլարի։ Հինգշաբթի Brent-ը թանկացել էր 3 ցենտով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 91,98 դոլարի։

Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայի էլեկտրոնային աճուրդներում WTI տեսակի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսները թանկանում են 0,55 դոլարով (0,66 տոկոս)՝ հասնելով մեկ բարելի դիմաց 83,76 դոլարի։ Նախորդ աճուրդների ընթացքում պայմանագրի գինը նվազել էր 5 ցենտով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 83,21 դոլարի։