ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը նոյեմբերի 19-ին դրական է գնահատել ուկրաինական հակամարտության կարգավորման հարցով «ցանկացողների կոալիցիայի» ներկայացուցիչների Բեռլինում կայացած խորհրդակցությունների արդյունքները։

«Մենք մեր եվրոպացի դաշնակիցների հետ Բեռլինում մասնակցեցինք «ցանկացողների կոալիցիայի» հանդիպմանը։ Քննարկումներն անկեղծ և արդյունավետ էին», — նշվել է X սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ։

Ուիթքոֆի խոսքով՝ ամերիկյան պատվիրակությունը, որի կազմում էր նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները, Բեռլինում եվրոպացի գործընկերների հետ մտքերի հանգամանալից փոխանակում է անցկացրել՝ հատուկ ուշադրություն դարձնելով խաղաղ կարգավորման հասնելու հետագա քայլերին։ Ուիթքոֆը նշել է հանդիպման մասնակիցների լուրջ մոտեցումը և համատեղ աշխատանքը շարունակելու նրանց շահագրգռվածությունը։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը հավելել է, որ կայուն խաղաղության հասնելու համար կողմերը դեռ մի շարք հարցեր պետք է լուծեն։ Վաշինգտոնը մտադիր է շարունակել բանակցային գործընթացը՝ սերտորեն համագործակցելով դաշնակիցների հետ, ընդգծել է Ուիթքոֆը։