Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան ստորագրել է հրամանագիր, որը նախատեսում է հրաժարվել վեցօրյա աշխատանքային գրաֆիկից և անցնել հնգօրյա աշխատանքային շաբաթվա։ Այս մասին նոյեմբերի 19-ին հաղորդվել է երկրի կառավարության պաշտոնական կայքում։

«Նախագահը ստորագրել է հրամանագիր, որը կարգավորում է «6x1» աշխատանքային գրաֆիկի (վեց աշխատանքային օր, որոնց հաջորդում է մեկ հանգստյան օր) վերացումը», — նշվել է հրապարակման մեջ։

Նշվել է, որ հրամանագրի համաձայն՝ աշխատակիցները շաբաթական երկու վճարովի հանգստյան օրվա իրավունք կստանան՝ առանց աշխատավարձի նվազեցման։ Նոր կարգը նախատեսում է անցում հինգ աշխատանքային և երկու հանգստյան օրերով գրաֆիկի։ Բացի այդ, աշխատանքային շաբաթվա կրճատումը կիրականացվի երկու փուլով․ 2026 թվականի դեկտեմբերի 16-ից դրա տևողությունը 44 ժամից կնվազի մինչև 42 ժամ, իսկ 2027 թվականի դեկտեմբերից կկազմի 40 ժամ։