Ղազախստանում, Ալմաթիի մարզի սահմանապահ ուղեկալի հրդեհված շենքում 13 մարդու այրված մարմին են գտել: Այս մասին այսօր` մայիսի 31-ին, Աստանայում կայացած բրիֆինգում հայտնել է Ղազախստանի սահմանապահ ծառայության փոխտնօրեն Տուրգանբեկ Ստամբեկով: Ավելի վաղ նշվում էր 8-15 այրված զինվորականների մասին:
Հիշեցնենք, որ այսօր` մայիսի 31-ի առավոտյան, ղազախստանյան լրատվամիջոցները հաղորդել են սահմանապահ ուղեկալում հրդեհի մասին, որի հետեւանքով զինվորականներ են մահացել: Ըստ լրատվամիջոցների երկու վարկած է շրջանառվում` հարձակում եւ «դեդովշչինա»:




























