Նյու Յորքի քաղաքապետ Զոհրան Մամդանին ստորագրել է մեգապոլիսում 2028 թվականի հունիսի 1-ից ձիակառքերի օգտագործումն արգելող օրենքը։

«Քաղաքապետ Զոհրան Քվամե Մամդանին այսօր ստորագրել է օրենք, որը վերջ է դնում Նյու Յորքում ձիակառքերի ոլորտի 150-ամյա պատմությանը», – հայտնել են քաղաքապետի աշխատակազմից։

«Ռոմանչի օրենքն» արգելում է Նյու Յորքի փողոցներում ձիակառքերի օգտագործումը՝ սկսած 2028 թվականի հունիսի 1-ից։ Այն իր անվանումն ստացել է ի հիշատակ 18-ամյա Ռոմանչ Մահաջանի, որն այս տարվա ամռանը Կենտրոնական զբոսայգում զոհվել է ձիակառքի հետ կապված պատահարի հետևանքով։

Համապատասխան որոշումը դեռ օրինագծի փուլում քննադատել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ձիակառքերի կառապաններն այս օրենքի պատճառով դատական վեճի մեջ են մեգապոլիսի իշխանությունների հետ։