ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի փաստաբանների պալատը հետաքննություն է սկսել Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղար Քեթի Զախարիայի նկատմամբ, որը ներկայացել է որպես փաստաբան՝ իրականում այդպիսին չլինելով, հայտնել է Campaign for Accountability («Արշավ հանուն հաշվետվողականության») ոչ առևտրային կազմակերպությունը։

«Campaign for Accountability-ն (CfA) նամակ է ստացել Կալիֆոռնիա նահանգի փաստաբանների պալատից, որում հաղորդվել է CfA-ի՝ 2026 թվականի հոկտեմբերի 14-ի բողոքի հիման վրա հետաքննություն սկսելու մասին։ Բողոքի համաձայն՝ Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղար Քեթի Զախարիան կարող էր խախտած լինել Կալիֆոռնիայի օրենսդրությունը՝ բազմիցս ներկայանալով որպես իրավաբան», - նշել է կազմակերպությունն իր կայքում։

Զախարիան ավելի վաղ խոստովանել էր, որ չի հանձնել փաստաբանական արտոնագիր ստանալու քննությունը։