Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները, մայիսի 30-ին, ժամը 23.00-ին, Մաշտոցի պողոտայի թիվ 22 հասցեում գտնվող սուպերմարկետից գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել  22-ամյա վաճառողուհուն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա սուպերմարկետի հանդերձարանի պահարանից գողացել է աշխատանքային ընկերուհու բջջային հեռախոսը:

Կատարվում է հետաքննություն: