«Ուժեղ Հայաստան» խմբակցությունում քննարկումներ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ եղել են մինչ այս և մեր դիրքորոշումն այն է, որ Հայաստանում Ալիևի պահանջով սահմանադրություն չպետք է փոխվի։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 20–ին, ԱԺ–ումլրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ինչ մնում է ժողովրդին հարցնելուն, ապա հարցրել են հունիսի 7-ին, եւ ժողովուրդը իր պատասխանը տվել է։ Չնայած ընտրախախտումներին, բռնաճնշումների մեծ ալիքին, որը տեղի է ունեցել Փաշինյանին չի հաջողվել ստանալ Սահմանադրական մեծամասնություն, 50 տոկոս +1 ձայն իրենք չեն ստացել, իսկ ընդդիմությունն՝ հակառակը, իր ձայները ավելացրել է ու ժողովուրդը ընդդիմությանը տվել է մանդատ՝ դեմ լինելու ալիևյան սահմանադրությանը»,-ասաց նա։
Դիտարկմանը, թե մտավախություն չունե՞ն, որ բաց են թողնելու Փաշինյանին հեռացնելու հնարավորությունը՝ Աբրահամյանն ասաց, որ Փաշինյանը, միևնույն է, հեռանալու է։ «Մենք տվել ենք ճանապարհային քարտեզ և հետևողական ենք մեր կողմից նախանշված ճանապարհային քարտեզին։ Ասել ենք նաև, որ լինելու է փոխոցային պայքար, մեկ անգամ և հաղթական։ Ինչ վերաբերում է հեռանալուն՝ Փաշինյանը լավ կաներ օր առաջ հեռանար, որովհետև այն զիջումների անվերջանալի շղթան, որ նա բռնել է՝ որքան շուտ հեռանա, այնքան լավ Հայաստանի համար։
Մենք առաջարկում ենք խաղաղություն առանց զիջումների։ Նիկոլ Փաշինյանը նախընտրական շրջանում խոստացել էր խաղաղություն և լավ կաներ օր առաջ խորհրդարան բերեր ստորագրված խաղաղության պայմանագիրը, որի նախըստուգագրված տարբերակի վրա կան Իլհամ Ալիևի, ինչպես նաև Դոնալդ Թրամփի ստորագրությունը։ Այսինքն խաղաղության ամբողջ ճարտարապետությունը ֆիքսված է, պարզապես պետք է ստորագրել։ Նա այդ երաշխիքը տվել էր մինչև ընտրությունները, ժողովրդին խոստանալով խաղաղություն և պետք է հետևողական լինի և մի անգամ իր խոստումը կատարի»,-ասաց Տիգրան Աբրահամյանը։
Անդրադառնալովարտահերթ ընտրությունների հավանականությանը՝ նա նշեց, որ միտումները այնպիսին են, որ Փաշինյանը ամեն նոր ընտրություններին ձայներ է կորցնում, այսինքն, իր ձայները նվազում են, իսկ ընդդիմության ձայներն ավելանում են։ «Եթե համեմատում ենք 2021 թ-ի ընտրությունները 2026-ի ընտրությունների հետ՝ տեսնում ենք, որ Փաշինյանի ձայները նվազում են, իսկ ընդդիմությունը 80 տոկոսով իր ձայներն ավելացրել է։ Մենք ասել ենք, որ ցանկացած պահի պատրաստ են արտահերթ ընտրությունների և վստահ ենք, որ նոր ընտրությունների պարագայում ընդդիմությունն իր դիրքերը էլ ավելի կամրապնդի»,-ասաց Աբրահամյանը։





























