Գերմանիայից Երևանի «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել արտաքսված քաղաքացիներով հերթական ինքնաթիռը։ Հայաստանի իշխանությունները չեն հայտնում, թե քանի քաղաքացի է ժամանում նման չվերթերով։
Sputnik Արմենիայի տվյալներով` չվերթն իրականացվել է երեկ։ Սա 2026 թվականի ընթացքում արդեն 7-րդ նմանատիպ չվերթն է, որ իրականացվում է Գերմանիայից։
ՀՀ արտաքսված քաղաքացիների թվի մասին տեղեկություն չկա։ Նշենք, որ Հայաստանի իշխանությունները հրաժարվում են տվյալներ տրամադրել չվերթերի և այլ երկրներից արտաքսված քաղաքացիների թվի մասին: Անցած չվերթը տեղի էր ունեցել հոկտեմբերին։




























