Կանադայում մարդկային մարմնամասերով ծանրոցներ ուղարկելու մեջ կասկածում են պոռնոաստղ-երկսեռական Լուկա Ռոկկո Մանյոտուին, որը հայտնի է նաեւ Էրիկ Նյուման Քլինթոն եւ Վլադիմիր Ռոմանով կեղծանուններով:

Երկու սարսափազդու ծանրոցները հայտնաբերվել էին կանադական մայրաքաղաքում. Պահպանողական կուսակցության շտաբ ուղարկված ծանրոցում մարդկային կտրված ոտք է եղել: Մյուսում, որը հասցեագրված էր  Ազատական կուսակցությանը` մարդկային դաստակ:

Բացի այդ, Մոնրեալում աղբակույտի մեջ  ճամպրուկով մարդու իրան է գտնվել, մանրամասներ է հաղորդում NEWSru.com-ը:

Հանցանշանները Մոնրեալի ոստիկանությանն ուղորդել են դեպի Մանյոտուի տուն, որտեղ արյան հետքերով դոշակ է գտնվել: Բացի այդ, քննիչների ձեռքում, ըստ ամենայնի, հայտնվել է հանցանքի տեսագրությունը:

Տեղի լրատվամիջոցների հաղորդմամբ` համացանցում մի քանի օր շրջանառվում էր տեսագրություն, թե ինչպես է 29-ամյա Մանյոտուն բազմիցս մարդուն հարվածում կացնով, այնուհետեւ հանում է աչքը եւ անդամահատում նրան:

Ոստիկանները կարծում են, որ մարդասպանն ու զոհը ծանոթներ են եղել, բայց զոհի մարմինը նույնականացնել չի հաջողվել, քանի որ ոստիկանությունը չունի մարմնի բոլոր մասերը:

Կասկածյալի հանդեպ դաշնային հետախուզություն է հայտարարվել: Ոստիկանությունը բոլոր հիմքերն ունի հանցագործին հնարավորինս արագ որոնելու, քանի որ կտրված ոտքի հետ դրված երկտողում հաղորդվել էր, որ հանցագործը կրկին փորձել է սպանություն գործել: Բացի այդ, նշվել էր, որ ուղարկվել են մարմնի վեց մասեր: