Եգիպտոսում գաղտնարան է հայտնաբերվել հնագիտական արժեքներով, որոնք գողացվել էին 2011 թվականի հունվարին` ժողովրդական ապստամբության ժամանակ:
Գաղտնարանում թաքցված էին եղել 40 արձանիկներ եւ դամբարանի կեսմետրանոց քարե «կեղծ» դուռ` հիերոգլիֆներով պատված:
Ըստ ոստիկանության հաղորդման` առեւանգիչներն արձանիկները գողացել էին պեղումների վայրից, որն իրականացնում է Կահիրեի համալսարանը Սաքարում: Իսկ «կեղծ» դուռը հանցագործները հայտնաբերել էին եւ պեղել ինքնուրույնաբար, հայտնում է NEWSru.com-ը:
2011 թվականի հունվար-փետրվար ամիսներին ժողովրդական հուզումների ժամանակ եւ հետո Եգիպտոսի տասնյակ հնագիտական հուշարձաններ, թանգարաններ եւ գաղտնարաններ թալանի են ենթարկվել: Ամբողջ աշխարհում հայտնի Կահիրեի կենտրոնում գտնվող Եգիպտական թանգարանից հանցագործները գողացել են 63 արժեքավոր իրեր:




























