Երբ վերջին զբոսաշրջիկները, մութն ընկելուն պես, լքում են Երուսաղեմի Տիրոջ Սուրբ գերեզմանի տաճարը, հնարավոր է ականատես լինել ոչ շատ հայտնի, բայց  բազմադարյա ավանդույթի, գրում է «The Washington Post»-ը:

Եկեղեցում ներկայացված քրիստոնեության երեք խոշոր ճյուղերի` հայ առաքելական, հույն ուղղափառ եւ կաթոլիկ եկեղեցու հոգեւոր սպասավորները յուրաքանչյուր երեկո հավաքվում են հատուկ աղոթքի` այն մարդկանց համար, ովքեր հոգ են տանում վայրի մասին, որտեղ Քրիստոսը խաչվել, թաղվել եւ հարություն է առել:

Սկսած կեսգիշերվանից` հոգեւորականները միչ քանի ժամ շարունակ աղոթում եւ երգում են: Տաճարում գիշերային արարողությունը կագավորվում է ավանդույթներով. ուղղափառ հույները պատարագն սկսում են Հիսուսի գերազմանի ներսում` ժամը 00:30-ին, իսկ հետո  հերթափոխը հանձնում հայերին եւ կաթոլիկներին: Ամենաերկարատեւը հույների պատարագն է, որը տեւում է երեքուկես ժամ, հայերն աղոթում են մեկուսկես, իսկ կաթոլիկները` կես ժամ:

Քրիստոնեության երեք հիմնական ճյուղերը պահպանում են իրենց ազդեցության ոլորտները, անվստահության մթնոլորտը պահպանվում է, քանի որ յուրաքանչյուր խումբ հետեւում է, որ ոչ ոք չմտնի իր տարածք:

Տաճարի ներսում կյանքը կարգավորում է նորմերի բարդ լաբիրինթոսով,  որոնք հաճախ են տարբեր մեկնաբանությունների ենթարկվում, ասում է հայ հոգեւորական  Սամվել Աղոյանը: Ժամանակ առ ժամանակ լարվածությունը նույնիսկ բռնութան է վերաճում:

«Մենք այստեղ գիշերները գրեթե չենք քնում եւ հետեւում ենք, որ ամեն ինչ ճիշտ կատարվի, որպեսզի ոչ ոք մյուսի իրավունքները չոտնահարի: Ուստի մենք պետք է զգույշ լինենք, տեսնենք ինչ ենք անում եւ նրանք ինչ են անում»,-ասում է հայր Սամվելը: