Մոսկվայում կանաչապատման ժամանակ սիզախոտի փոխարեն կանեփի դաշտ է աճել: ՌԴ-ի Դաշնային ծառայության թմրավերահսկման (ԴԾԹՎ) աշխատակիցները 230 թուփ թմրանյութ են հայտնաբերել: 

Ինչպես պարզվել է, մետրոյի կայարանների թաղամասերից մեկում տեղական իշխանությունները բարեկարգել են մոտակա տարածքը, որի համար հող է գնվել: Սակայն որոշ ժամանակ անց թմրավերահսկման հասցեով տեղեկատվություն է ստացվել, որ սիզախոտի փոխարեն կանեփ է աճել: Օպերատիվ ծառայությունների աշխատակիցները այգեգործությամբ  են զբաղվել`  նրանք տեղահան են արել 230 թփերը:

Ինչպես հայտնում է «Ինտեֆաքսը», ներկայումս տարվում են հողի մատակարարող տարածքի հաստատման աշխատանքներ, ինչպես նաեւ  թե ինչպես այնտեղ կարող էին կանեփի սերմեր հայտնվել: