Այսօր Հնդկաստանում երկու խոշոր վթար է տեղի ունեցել. ուխտավորներով ավտոմեքենան բախվել է ուղեւորատար ավտոբուսին, նաեւ` ռելսերից ընկել են գնացքի մի քանի վագոններ: Երկու դեպքն էլ տեղի է ունեցել Ութար-Պրադեշ նահանգում:

Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», ուխտավորները տուն էին վերադառնում Գանգես գետում լողալուց հետո, երբ նրանց ավտոմեքենան կատաղի արագությամբ բախվել է ավտոբուսին: Սարսափելի վթարում մեղավոր են երկու վարորդներն էլ. Նրանք խախտել են ճանապարհային երթեւեկության կանոնները եւ չեն հետեւել արագության պահպանման կանոններին: Բախման հետեւանքով  17 մարդ զոհվել, եւս 20-ը տուժել են:

Ինչպես տեղեկացնում է Times of India թերթի կայքը, Դեհրադուն քաղաքից Կալկաթա ուղեւորված գնացքի մի քանի վագոններ ընկել են ռելսերից: Նվազագույնը հինգ մարդ զոհվել, 50-ը վնասվածքներ են ստացել: