ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն, այսօր` մայիսի 31-ին, ընդունել է Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ նրան ուղեկցող անձանց:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանն, ինչպես նաեւ մեր հանրապետությունում տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:
Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախի զարգացման եւ նրա միջազգային ճանաչման գործում բարոնուհի Քերոլայն Քոքսը մեծ ավանդ ունի, ինչի համար Արցախի ժողովուրդը երախտապարտ է նրան:




























