Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն, այսօր` մայիսի 31-ին, ընդունել է ԵՄ Հարավային Կովկասի եւ Վրաստանի Ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններին եւ համագործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին:

Էդվարդ Նալբանդյանն ու Ֆիլիպ Լեֆորը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ: