Վաշինգթոնի համալսարանի գիտնականները որոշել են պարզել սննդակարգի եւ տարբեր հիվանդությունների միջեւ կապի առկայությունը: Դրա համար նրանք մտադիր են փորձարկում իրականացնել, որի համար պետք են կամավորներ, ովքեր կհամաձայնեն 3 ամիս միայն ֆասթ-ֆուդով սնվել:
Կամավորները 3 ամիս շարունակ պետք է սնվեն համաշխարհային ճանաչում ունեցող ցանցերից, ինչպես նաեւ 3,5 հազար դոլար պարգեւ կստանան:
Ավելին, նրանց խոստանում են օգնություն ցուցաբերել, եթե առողջության կամ գիրացման հետ կապված խնդիրներ ծագեն, հաղորդում է Kedem-ը:
Հետազոտության նպատակն է ուսումնասիրել սննդակարգի եւ դիաբետի, գիրացման, սրտանոթային եւ այլ հիվանդությունների զարգացման միջեւ կապը:




























