Առաջիկա տարիներին Երկրի բնակիչները ստիպված են դիմանալ արեգակնային ակտիվության վերելքին: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի ներկայացուցիչ Յուրի Զայցեւը, գրում է proximainform.net-ը:
Այժմ Արեգակն իր ակտիվ վիճակի նոր փուլ է թեւակոխել: Այդ փուլի գագաթնակետն ընկնում է 2012-րդ եւ նրան հաջորդող տարիներին: Եւ արդեն այսօր Արեգակի վրայի պայթյունները եւ բռնկումները տեղի են ունենում ավելի հաճախ: Աստղային կատակլիզմները, իսկ Արեգակը մեզ ամենամոտ գտնվող աստղն է, արտացոլվում են Երկրում», - նշել է նա:
Ընդ որում, գիտնականն ընդգծել է, որ տիեզերական եղանակի ազդեցությունը մարդկանց ինքնազգացողության վրա եւ արեգակնաերկրային այլ օրինաչափություններ դեռեւս վերջնական չեն ուսումնասիրվել:




























