Ադրբեջանի ընդդիմությունը միավորվել է հակաադրբեջանական հենքի վրա եւ հույս ունի, որ Արեւմուտքն իրեն կբերի իշխանության:
Այս մասին, այսօր` մայիսի 31-ին, մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը:
Նա հայտարարել է, որ իշխանության են ցանկանում գալ մարդիկ, ովքեր իրենց հաշիվ չեն տալիս, որ ոչ մի կառույց չի կարող ամուր լինել, եթե չի հենվում ժողովրդի վստահության վրա:
«Ոչ մի միջազգային կազմակերպության առջեւ նրանք չեն բարձրացրել հարցեր, որոնք կապված են ղարաբաղյան խնդրի, փախստականների հարցերի հետ»,-ասել է Հասանովը, հաղորդում է Trend-ը:




























