Ռուսաստանի կոմունիստական կուսակցությունը հանդես է եկլ հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ Սիրիայի ալ-Հուլա ավանում խաղաղ բնակիչների սպանդը արեւմտյան հատուկ ծառայությունների գործունեության արդյունքն է:
Ռուս կոմունիստները խիստ քննադատության են ենթարկել արեւմտյան երկրների դիրքորոշումը, որոնք տեղի ունեցածի պատասխանատվությունը դնում են Սիրիայի ղեկավարության վրա` դրա համար չունենալով ոչ մի ապացույց եւ չսպասելով հետաքննության արդյունքներին, հաղորդում է Սիրիայի պետական տեղեկատվական SANA գործակալությունը:
ՄԱԿ-ի դիտորդները եւ օտարերկրյա լրագրողները, ովքեր արձանագրել են Հուլայում տեղի ունեցածը, ըստ կոմունիստների, այդ շրջանում ծանր հրետանի չեն հայտնաբերել: Նրանք վկայում են, որ զոհերի մարմինների վրա հրազենային եւ դանակահարության հետքեր են եղել, որոնք կարող էին հասցնել մոտ տարածության վրա գտնվող մարդիկ:
Հուլայում տեղի ունեցած ողբերգությունը հիշեցնում է 1990-ականներին Բոսնիայում տեղի ունեցածը, որը ՆԱՏՕ-ն օգտագործեց որպես առիթ` Հարավսլավիա ներխուժելու համար, նշում են ռուս կոմունիստները:




























