Եգիպտոսում բեդուինների կողմից առեւանգված ամերիկացի զբոսաշրջիկներին երկար բանակցություններից հետո ազատ են արձակել: Առեւանգողների հետ բանակցություններում ներգրավվել են տեղի ցեղախմբերի շեյխերը, հաղորդում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը:
Երկու ամերիկացիներին առեւանգել էին մայիսի 30-ի երեկոյան` Նուվեյբա քաղաքի հանգստավայրերից մեկում: Բեդուինները նրանց պահել են անմատչելի լեռնային շրջանում եւ ազատ արձակման դիմաց պահանջել ազատ արձակել տեղի խոշոր մի թմրաառեւտրականի:
Սա այս տարի Եգիպտոսում օտարերկրացիների առաջին առեւանգումը չէ:




























