Բաքվի հայտնի «կրակե աշտարակները», որոնք կոչված են ցուցադրել Ադրբեջանի մայրաքաղաքի հարստությունն ու արդիականությունը, կարող են փլվել, գրել է «Die Welt»-ը: Երեք աշտարակներից մեկն արդեն տեղաշարժվել է եւ 15 սմ իջել, ինչն այն վտանգավոր է դարձնում: «Երեւում է, այս աշտարակները դատապարտված են կործանման»,-գրում է գերմանական պարբերականը:

Աշտարակները կառուցվել են ադրբեջանական «Azenco» ընկերության կողմից, որը պատկանում է Ալեւների կլանին: