Սերբիայի նոր նախագահ Տոմիսլավ Նիկոլիչն այսօր` մայիսի 31-ին, պաշտոնապես ստանձնել է նախագահի լիազորությունները, խոստանալով երկիրը` Կոսովոյի հետ միասին դարձնել Եվրամիության անդամ:

«Ցանկանում եմ, որպեսզի Սերբիան լինի մի երկիրը, որը հաղթահարել է վախը վաղվա օրվա նկատմամբ, որը կլինի ԵՄ անդամ եւ երբեք չի հրաժարվի Կոսովոյից»,- հայտարարել է Նիկոլիչը` հանդես գալով երկրի խորհրդարանում հանդիսավոր նիստի ժամանակ:

Նա նաեւ խոստացել է պայքարել այնքան ժամանակ, «քանի դեռ Սերբիան չի դարձել իրավական, արդար, ժողովրդավարական պետություն»,-հաղորդում է ontanka.ru-ն:

Սերբիայի նախագահի պաշտոնակալման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Բելգրադում` հունիսի 11-ին: