Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլեվնելիեւը պարզաբանել է Աստծո ազգությունը: Ծանոթանալով Բուլղարիայի սեյսմիկ ակտիվության եւ երկրաշարժերի գրաֆիկի քարտեզին, որոնք տեղի են ունեցել վերջին 60 տարում, նա եկել է եզրակացության, որ «Աստված բուլղարացի է», քանի որ Բուլղարիան Բալկաններում երկրաշարժերի թվով չեմպիոն է:

Տարերային աղետների մասին տվյալները Բուլղարիայի նախագահին են տրամադրել երկրի գիտությունների ակադեմիայի սեյսմոլոգները:

«Երկրաշարժերի գրաֆիկը վկայում է, որ Աստված բուլղարացի է»,-հայտարարել է Պլեվնելիեւը, հաղորդում է Lenta.ru-ն:

novinite.com-ը նշում է, որ «Աստված բուլղարացի է» արտահայտության հեղինակային իրավունքը պատկանում է բուլղարացի սպորտային մեկնաբան Նիկոլայ Կոլեւին: 1993-ին նա արտասանել է այդ արտահայությունը, երբ ֆուտբոլի Բուլղարիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթել է Ֆրանսիայի հավաքականին: