Սիրիայի հարցում Ռուսաստանի քաղաքականությունը այդ երկիրը մոտեցնում է քաղաքացիական պատերազմի: Նման տեսակետ է հայտնել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
«Ռուսները մեզ ասում են, որ իրենք չեն ցանկանում քաղաքացիական պատերազմ: Ես դրան պատասխանում եմ, որ իրենց քաղաքականությունը նպաստում է քաղաքացիական պատերազմին»,-ասել է Քլինթոնը` հանդես գալով Կապենհագենում, հաղորդում է «Վեդոմոստին»:
ԱՄՆ պետքարտուղարի կարծիքով, եթե կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկվեն, Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի կողմից բռնությունները երկրի խաղաղ բնակիչների նկատմամբ կհանգեցնի քաղաքացիական պատերազմի կամ անուղղակի պատերազմի Սիրիային աջակցող Իրանին, հաղորդում է РБК-ն:
Միաժմանակ, Քլինթոնը նշել է, որ Սիրիայում օտարերկրյա ռազմական միջամտությունը հնարավոր կլինի միայն մեկ դեպքում, եթե այդ հարցում համաշխարհային հանրության մեջ լայն կոնսենսուս ստեղծվի եւ այդ գործողության մեջ ներգրավվեն ոչ միայն ԱՄՆ դաշնակիցները, այլ նաեւ այնպիսի երկրներ, որոնք այս պահին պաշտպանում են Բաշար Ասադի ռեժիմը` Ռուսաստանն ու Չինաստանը:
ԱՄՆ պետքարտուղարը բերել է Լիբիայի օրինակը, որտեղ ՌԴ-ի եւ Չինաստանի կողմից առարկությունների բացակայությունը հնարավոր դարձրեց ռազմական գործողությունների իրականացումը:




























