Ուկրաինայի վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին կասկածում են պատգամավոր Եվգենի Շչերբանիայի սպանությունը պատվիրելու մեջ:

Տիմոշենկոյին եւ Պավել Լազարենկոյին պատկանող ընկերություններին մերկացրել են ավելի քան 2 մլն դոլար սպանությունը կատրողների հաշվին փոխանցելու մեջ:

Ինչպես նշել է գլխավոր դատախազը, եթե  ձեռք բերվեն սպանությունը պատվիրելու մեջ Տիմոշենկոյի մասնակցության վերաբերյալ ապացույցներ, նա քրեական պատասխանատվության կենթարկվի:

Գերագույն ռադայի պատգամավոր, «Ատոն» ֆինանսական կորպորացիայի նախագահ Եվգենի  Շչերբանիան սպանվել էր Դոնեցկի օդանավակայանում 1996թ-ին: Սպանվել էր նաեւ Շչերբանիայի կինը եւ օդանավակայանի մեկ աշխատակից: Գործարարի որդին` Ռուսլանը`  2012 ապրիլին հայտնել էր, թե հետաքննությանը նյութեր է տվել հոր մահվան մեջ Տիմոշենկոյի ենթադրվող մասնակցության մասին, ինչից հետո գլխավոր դատախազությունն սկսել էր ստուգումները:

Ներկայումս Տիմոշենկոն գտնվում է կանանց ուղղիչ գաղութում, որտեղ կրում է պատիժը «գազի գործով»: