Առաջին մասնավոր առեւտրային Dragon տիեզերանավը մեկշաբաթյա շրջագայություն է կատարել Միջազգային տիեզերական կայանում:
SpaceX Dragon-ն առանձնացել է օրբիտային պլատֆորմից, որին սպասում են Քալիֆորնիայի ափերի մոտ:
Այս շրջագայության իրական առաքելությունը Dragon-ի բեռներ տեղափոխելու հնարավորությունների ցուցադրումն էր: Այն կես տոննա սննդամթերք եւ անհրաժեշտ սարքավորումներ է տեղափոխել, հաղորդում է «Իզվեստիան»:
Տիեզերանավը կատպանում է Space Exploration Technologies Corp ընկերությանը, որն առավել հայտնի է SpaceX անունով:
Նրա թռիչքը մեկնարկել էր մայիսի 22-ին:




























