Իրանում, Բոլդաժի քաղաքի մոտ 3,7 բալ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել:
Ինչպես հաղորդում է İRNA գործակալությունը` վկայակոչելով Թեհրանի համալսարանի գեոֆիզիկայի ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնի տեղեկությունները, երկրաշարժը գրանցվել է տեղի ժամանակով առավոտյան ժամը 08:36-ին:
Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չկան:




























