Ռուսաստանի ընդդիմադիր «Ռազմավարություն 31» շարժումը մայիսի 31-ին Մոսկվայում չարտոնված երթ է անցկացրել, որի արդյունքում մոտ  80 մարդ է ձերբակալվել:

Մոսկվայի քաղաքապետարանն արդեն 23-րդ անգամ է մերժում կազմակերպիչներին` Էդուրադ Լիմոնովի գլխավորությամբ: Ակցիան անցկացվել է ի պաշտպանություն Սահմանադրության 31-րդ հոդվածի, որը երաշխավորում է հավաքների եւ երթերի ազատությունը, հաղորդում է «Կոմերսանտ FM»-ը:

Ձերբակալվածների թվում են, մասնավորապես, «Ուրիշ Ռուսաստանի» առաջնորդ Էդուարդ Լիմոնովը, «Համերաշխության» քաղխորհրդի անդամ Նադեժդա Միտյուշկինան եւ «Ձախ ճակատի» ակտիվիստ Կոնստանտին Կոսյակինը, գրում է Lenta.ru-ն: