Եգիպտոսում չեղյալ են հայտարարել 30 տարի ձգվող արտակարգ դրության ռեժիմը: Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն` վկայակոչելով Associated Press-ը, երկրում արտակարգ դրությունը հայտարարվել է 1981 թվականին, այն ժամանակ Եգիպտոսում գործող նախագահ Անվար Սադաթի սպանությունից հետո:
Արտակարգ դրությունը թույլ էր տալիս ձերբակալել մարդկանց առանց բավարար հիմնավորումների: Դա Հոսնի Մուբարաքին հնարավորություն էր տալիս հեշտությամբ հաշվեհարդար տեսնել իր քաղաքական հակառակորդների հետ:
Արտակարգ դրության ռեժիմի չեղյալ հայտարարելը ընդդիմության հիմնական պահանջներից էր:




























