Հայաստանում 2011թ տարեվերջի դրությամբ, երկրի մանկատներում կա 1115 երեխա, որոնցից  558-ը` աղջիկ: Այս մասին  NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից:

Մինչդեռ 2011թ տարեսկզբին մանկատներում երեխաների թվաքանակը 1102 է եղել: Մանկատան 1115 երեխաներից 466-ը հաշմանդամ են, 293-ը` քրոնիկ հոգեկան շեղումներով, 198-ը` անկողնային:

Ըստ տարիքային խմբի` գերակշռում են 1-6 տարեկանները` ընդհանուրի մոտ 30%-ը: Նրանց հետեւում են 10-15 եւ 16-18 տարեկանները:

Նշենք, որ Հայաստանում 2011թ. գործել է 10 մանկատուն, որից 7-ը` պետական (3-ը` Երեւանում, 1-ական` ՀՀ Արարատի, Գեղարքունիքի, Լոռիի եւ Շիրակի մարզերում), 3-ը` ոչ պետական (1-ական` Երեւանում, ՀՀ Կոտայքի եւ Շիրակի մարզերում):

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր` հունիսի 1-ին, երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: