Ֆրանսիայում հայտնի պոռնոդերասանուհի Սելին Բարրան մտադիր է Արյեժ դեպարտամենտի պատգամավոր դառնալ:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», Բարրան հանդես է գալիս որոշակի թաղամասերում մարմնավաճառության օրինականցման, 30-ժամյա աշխատանքային շաբաթ սահմանելու, բոլոր բանկերի ազգայնացման եւ ֆրանսիացիների համար էլեկտրաէներգիան եւ ջուրը անվճար դարձնելու օգտին:

Բացի այդ, նա առաջարկում է երկրում փակել բոլոր տեսակի կրոնական նշանակության հաստատությունները:

Նախընտրական քարոզարշավի համար պատրաստված պաստառի վրա Բարրան պատկերված է դեկոլտեով: Նրա կարգախոսներից մեկն է. «Հանուն հաճույքի, հավասարության եւ ազատության»:

Նշենք, որ Սելին Բարրան նկարահանվել է մոտ 200 պոռնոֆիլմերում: Նրան իր քաղաքական նախաձեռնություններում աջակցում է ամուսինը: