Սիրիայի քրիստոնյաները, մասնավորապես Հոմսի եւ շրջակայքի բնակիչները, փրկվում են Լիբանան փախուստով` վախենալով, որ իրենց կարող է սպասվել Հուլայի բնակիչների նույն ճակատագիրը:
Սիրիայի քրիստոնյաները ոչ մի առանձնացված քաղաքական ոստիկանություն չունեն եւ ոչ մեկի կողմը չեն անցնում հակամարտությունում, սակայն ընդդիմադիրների կողմից ընկալվում են որպես նախագահ Բաշար Ասադի վարչակարգին համակիր անձինք: Այդ պատճառով նրանք հաճախ դառնում են առեւանգումների եւ սպանությունների զոհեր` ի պատասխան իշխանությունների ընդունած միջոցների, գրում է «Սեդմիցան»:
Ավելի քան 50 հազար սիրիական քրիստոնյաներ արդեն փախել են Լիբանան, Հորդանան, Իրաք եւ Թուրքիա: Իսկ Սիրիայում մնացածներն ապաստան են գտել Հալեպում` փախստականների աջակցության Ճիզվիթական կենտրոնում:
Սիրիայի իշխող վարչակարգը զինված ապստամբներին մեղադրել է Հուլայում ավելի քան 100 մարդու զանգվածային սպանության մեջ (Հոմսի նահանգ): Ինչպես հայտարարել է սիրիացի գեներալ Քասեմ Ջամալ Սուլեյմանը, որը գլխավորում է Դամասկոսի նշանակած հետաքննությունը, միջազգային բուռն իրարանցում առաջացրած հանցագործության նպատակը եղել է սիրիական հակամարտությունում արտասահմանյան ռազմական միջամտության դրդելը:
ՄԱԿ-ի ԱԽ-ն Հուլայում ողբերգության մեղքը բարդել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգի վրա:
Սիրիական ընդդիմությունն իր հերթին հայտարարել էր, որ Դամասկոսը չի հետեւում հաշտության պայմաններին, եւ կառավարությանը վերջնագիր էր ներկայացրել:




























