Իրանում կրկին փողկապների վաճառքի արգելք են մտցրել: Ավելի վաղ նման արգելք արդեն դրվել էր, սակայն երկրում դրան այնքան էլ չէին հետեւում: Այժմ իսլամական իշխանությունները կրկին ոտքի են ելել եւ որոշել խստացնել պահանջները: Նրանք կարծում են, որ փողկապները խոնարհում են «արեւմտյան անկումայնությանը»:
Փողկապների առաջին արգելքը հաջորդել էր 1979 թվականին Իսլամական հեղափոխությանը: Սակայն այդ արգելքը լուրջ չէր ընդունվել, եւ տղամարդիկ շարունակել էին փողկապ կրել:
«Իսլամական հեղափոխությունից հետո արգելվել էր խանութներում փողկապների վաճառքը, սակայն վերջին ժամանակներս որոշ արտադրողներ կրկին սկսել են այն արտադրել` չնայած իշխանությունների նախազգուշացումներին», - ասվում է իրանական թերթերից մեկում, հայտնում է «utro.ru»-ն:
Վաճառողներից մեկը պատմել է, որ բոլոր խանութներում փողկապներն այժմ պետք է հավաքվեն ցուցափեղկերից: Խախտման դեպքում խանութը կփակվի:




























