Դաղստանում գրոհայինները սպանել են գյուղական դպրոցներից մեկի ուսուցչին: Հանրակրթական դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ցեբարի Զաիրբեկը սպանվել էր երեկոյան աղոթքից հետո մզկիթից վերադառնալու ճանապարհին, որտեղ կամավոր օգնական էր աշխատում, հաղորդում է Դաղստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Սպանությունը տեղի է ունեցել մայիսի 31-ին, տեղական ժամանակով ժամը 23:20-ին:
Ուսուցչի հետ հաշվեհարդար տեսնելուց հետո հանցագործներն անկանոն կրակ են բացել դպրոցի մարզադահլիճի ուղղությամբ, որտեղ աշխատում էր Գազիմագոմեդովը: Կրակոցների արդյունքում մարզադահլիճում հրդեհ է բռնկվել, որը հասել է նաեւ դպրրոցի հիմնական շենքին: Երկու շինություններն էլ ամբողջապես այրվել են:
Գրոհայինները թաքնվել են մոտակա անտառում: Ոստիկանությունը նրանց բռնելու համար «Վուլկան -3» գործողությունն է ձեռնարկել` սկսելով տեղանքը խուզարկելը:



























