Հայաստանի միջազգային պահուստները 2012 թ. ապրիլի դրությամբ կազմել են 1.69 մլրդ դոլար, տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը: Վերջին ամիսներին տեղի է ունենում միջազգային պահուստների նվազում: Այսպես` 2011 թ. վերջում միջազգային պահուստները կազմում էին 1.93 մլրդ դոլար, իսկ մարտին` 1.7 մլրդ դոլար:

Հայաստանի միջազգային պահուստների կառուցվածքում շարունակում են գերակշռել արժեթղթերը` 1.37 մլրդ դոլար: Կանխիկ արտարժույթը կազմում է 264 մլն դոլար: Հայաստանի միջազգային պահուստներում ոսկով կամ եվրոյով արտահաըտված ակտիվներ չկան: