Հոլիվուդում առավել տարածված է պարզ եւ հեշտ կիրառելի դիետան` հիմնված մանկական սննդի վրա: Ըստ մասնագետների` նման սննդակարգը թույլ է տալիս նվազեցնել քաշը:

Մանկական սննդի այս նորաձեւության սկիզբը դրել են աստղերը: Լեդի Գագան, Ջենիֆեր Էնիսթոնը, Րիզ Ուիզերսփունը խոստովանել են, որ մանկական կերով սննդակարգ են պահպանել, երբ հարկ է եղել նիհարել: Սննդակարգի հեղինակը ֆիթնեսի հայտնի մարզիչ Թրեյսի Անդերսոնն է, որն անձամբ մարզել է Մադոննային եւ Գվինեթ Փելթրոուին:

Քաշ կորցնելու այս միջոցը լայն տարածում է գտել նաեւ Մեծ Բրիտանիայում:  Այսպես, պյուրեի տեսքով մանկական սննդի վաճառքն ավելացել է 20%-ով, իսկ չոր սննդինը` 59%-ով, գրում է The Daily Mail-ը:

Նման սննդակարգի ամբողջ առավելությունն այն է, որ մանկական սննդի մթերքները շատ մանրազնին քննության են ենթարկվում, իսկ մեկ բանկա պյուրեն 100-150 կկալ-ից ավելի չէ: Օրինակ, Ջենիֆեր Էնիսթոնը օրական 14 բանկա մանկական կեր է ուտում եւ իրեն թույլ տալիս մեկանգամյա լիարժեք սնունդ (սովորաբար դա լինում է բանջարեղեն եւ ձուկ):