Բոսթոնի բողոքարկիչ դատարանը սահմանադրական կարգին անհամապատասխան է ճանաչել Ամուսնության պաշտպանության մասին օրենքը (Defense of Marriage Act, DOMA), որը դաշնային կառավարությանն արգելում է ճանաչել նույնասեռ ամուսնությունները:
Սակայն դատարանը սահմանել է, որ այն նահանգները, որտեղ նույնասեռ ամուսնությունները օրինականացված չեն, պարտավոր չեն ճանաչել այլ նահանգներում գրանցված ամուսնական միությունները: Թեմայի կարեւորության պատճառով վերջնական որոշում կկայացնի ԱՄՆ Գերագույն դատարանը, գրում է lenta.ru-ն:
Ամուսնության պաշտպանության մասին դաշնային օրենքը, որն ընդունվել է 1996թ., ամուսնությունը սահմանում է իբրեւ կնոջ եւ տղամարդու միություն: Այս օրենքի պատճառով նույնասեռ ամուսնական զույգերը, որոնք միանում են նման ամուսնություններրը օրինականցրած նահանգներում, խոցելի իրավունքներ ունեն դաշնային մակարդակով:
Հիշեցնենք, նույնասեռ ամուսնությունների պաշտպանությամբ է հանդես եկել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
Ներկա պահին նույնասեռ ամուսնությունները թույլատրված են վեց նահանգներում (Այհովա, Վերմոնտ, Քոննեքթիքութ, Նյու Հեմփշիր, Մասաչուսեթս, Նյու Յորք):




























