ԱՄՆ-ում ամերիկյան հայտնի էքսպրեսիոնիստ Քլիֆորդ Սթիլի ավելի քան 30 մլն դոլար արժեցող նկարը փչացրած կնոջը դատապարտել են հոգեբուժարանում երկու տարվա հարկադիր բուժման:

Դեպքը տեղի էր ունեցել 2011թ. դեկտեմբերի 29-ին` դրանից ոչ շատ առաջ բացված Սթիլի թանգարանում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:

37-ամյա Քարմեն Թիշը անսպասելի հարձակվել էր նկարի վրա, հարվածել բռունցքով, քերծել, այնուհետեւ հանել էր անդրավարտիքը եւ հետույքով քսմսվել կտավին: Մեղադրյալի մոր ցուցմունքների համաձայն` կինը տառապում է քրոնիկական ալկոհոլամոլությամբ:

Քարմեն Թիշը պետք է փոխհատուցի նաեւ նյութական վնասը, որի չափը կորոշվի ավելի ուշ: