Maxim հանդեսի վարկածով աշխարհի ամենագեղեցիկ կին ճանաչված թոփ-մոդել Բար Ռաֆայելին աչք է դրել դեռահասների կուռք, 18-ամյա երգիչ Ջասթին Բիբերի վրա:

«Մենք Ջասթինի հետ պատրաստվում ենք ամուսնանալ մի քանի օրից»,- կատակել է Ռաֆայելին US Weekly-ին տված հարցազրույցում, երբ նրան հարցրել են ամուսնանալու մտադրության մասին: Նշենք, որ Բարը երկար ժամանակ հանդիպում էր դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի հետ, սակայն հայտնի սրտակերը նրան այդպես էլ առաջարկ չի արել: «Նաեւ ինձ դուր է գալիս Թոմ Քրուզը, նա շատ լավն է»,- հավելել է Բարը:

Ինչպես գրում է NEWSru.co.il-ը, անցած տարվա ապրիլին Ռաֆայելին ոչ միանշանակ էր արտահայտվել Բիբերի մասին: At հանդեսին տված հարցազրույցում ասել էր, թե անձամբ չի ճանաչում Բիբերին, սակայն նա ահավոր լավիկն է, եւ կուզեր քաշել նրա թշերը: