Հայտնի է դարձել Սյունիքի մարզում, մայիսի 31-ին, ձորը գլորված բեռնատարում գնված 13 մարդու ինքնությունը, որոնցից մեկը մահացել է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 31-ին, ժամը 18.01-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ավտոպատահար:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԳԱԶ 53» մակնիշի 28 ՍՕ 646 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` 74-ամյա Ժիրայր Ղազարյան) դեռեւս չբացահայտված հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել ձորը:

Պատահարի հետեւանքով Քարահունջ գյուղի բնակչուհի` 74-ամյա Նադեժդա Հակոբյանը ստացած վնասվածքներից տեղում մահացել է, իսկ ուղեւորներ` 74-ամյա Նինա Մելքոնյանը, 37-ամյա Անուշ Գրիգորյանը, 51-ամյա Արեւիկ Իսախանյանը, 58-ամյա Սադմելա Բաղդասարյանը, 50-ամյա Անահիտ Բաղդասարյանը, 62-ամյա Մանուշակ Բաղդասարյանը, 35-ամյա Նաիրա Սարգսյանը, 17-ամյա Սեւակ Ավագյանը, 29-ամյա Արմենուհի Թելունցը, 14-ամյա Ժենյա Ավագյանը եւ 48-ամյա Լարիսա Ավետիսյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի հիվանդանոց:

Բժիշկների գնահատմամբ` տուժածների առողջական վիճակը բավարար է: