Ավստրալիայում խոշոր ավտովթարից ոչխարներ են տուժել. Կենդանիների մեջ կան զոհեր եւ վիրավորներ: Մարդկանցից ոչ ոք լրջորեն չի տուժել:
Միջադեպը տեղի է ունեցել Մելբուռնում. ոչխարներ տեղափոխող բեռնատարի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, որի հետեւանքով մեքենան շրջվել է եւ ոչխարները ընկել են կամրջի տակով անցնող մայրուղու վրա, հաղորդում է BBC-ն:
Ավելի քան 400 ոչխարներ հայտնվելով մայրուղու վրա, բազմաթիվ վթարների պատճառ են դարձել: Վարորդները փորձել են խուսափել կենդանիների հետ բախումից, սակայն ոչ միշտ է դա հաջողվել:


























