Պատճառ չկա կարծելու, որ Թուրքիա-ԱՄՆ հարբերությունները սառել են: Այս մասին, այսօր` հունիսի 1-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` արձագանքելով այն հարցին, թե Օբաման մատով է կանչել Դավութօղլուին:

«Ես համոզված եմ, որ Օբաման շատերին կարող է մատով կանչել կամ Սարկոզին ծամոն ծամելով հասել էր Անկարա եւ իրենք վիրավորվել էին: Սակայն ֆրանսիացու կամ ամերիկացու համար դրանք դիմացինի նկատմամբ արհամարհանքի դրսեւորումներ չեն»,- նկատեց Կիրո Մանոյանը:

Անդրադառնալով Հայաստանի նոր խորհրդարանին, դաշնակցական գործիչը նշեց, որ նոր ԱԺ-ից արտաքին քաղաքականության դաշտում մեծ ակնկալիքներ չունի, քանի որ մեծամասնությունը նախագահի արտաքին քաղաքականության գիծն են տանելու:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի