Շոտլանդիայում 12-ամյա տղան, ծնողների համակարգչում մեծահասակների համար ֆիլմեր դիտելով, որոշել է տեսածը փորձել, որպեսզի ինքն էլ մեծանա: Մյուս «մեծահասակը» դարձել է հարեւանի 9-ամյա դուստրը:
Հարեւանուհու հետ պարբերական սեռական շփումները շարունակվել են 2010-2011թթ. ձմռան ընթացքում, իսկ ամեն ինչ բացահայտվել է միանգամայն պատահաբար. աղջիկը ծնողներին գանգատվել է որովայնային ցավերից: Աղջկա հիվանդության պատճառները պարզելիս էլ ամեն ինչ ջրի երես է դուրս եկել:
Էդինբուրգի գերագույն դատարանում պարզվել է, որ տղայի ծնողները ոչնչով չեն սահմանափակել նրա համացանցային սերֆինգը: Ոստիկանությունում նա խոստովանել է, որ որոշել էր պատճենել այն, ինչ անում էին մեծերը ֆիլմերում, որպեսզի ինքն էլ «իրեն մեծ զգար», հայտնում է The Telegraph-ը:
Ըստ տղայի փաստաբանի` խնդիրն այն է, որ պոռնոկայքերի նկատմամբ անսահմանափակ մուտքի իրավունքը եւ նրանցում տեղադրված նյութերը դիտելն աճող սերնդի մոտ ձեւավորվում է «աղճատված պատկերացում սեքսի եւ սեռական հարաբերությունների վերաբերյալ»: Դեռահասին, որի 14 տարին լրացել էր դատարանում գործի վերանայման ժամանակ, որոշել են ուղարկել մանկական հատուկ խումբ` սոցիալական աշխատողների վերահսկողության ներքո:



























