«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառման անցկացման մասին: Այսօր` հունիսի 1-ին, ժամը 17:00-ից մինչեւ 20:00-ը Հյուսիսային Պողոտայում գտնվող վաճառքի եւ սպասարկման Beeline գրասենյակում երեխաներին եւ նրանց ծնողներին կդիմավորեն  Beeline անիմատորները: Բոլոր ցանկացողները կարող են լուսանկարվել հեքիաթի հերոսի հետ եւ հենց տեղում ստանալ իրենց լուսանկարները: Գրասենյակի մոտ աշխատելու են նաեւ նկարիչներ, ովքեր անվճար կնկարեն եւ  կնիվերն դիմանկարը փոքրիկին:

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված 2012 թ-ի հունիսի 4-ին «ԱրմենՏել»-ը կհայտարարի նոր բարեգործական ծրագրի մեկնարկի մասին ուղղված հատուկ կարիքներ ունեցող երեխաների աջակցմանը: