Երեխաների պաշտպանության միջազգային օրը` հունիսի 1-ին, Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի ուսանողները Հեմատոլոգիական կենտրոնում արյուն են հանձնել սպիտակարյունությամբ տառապող երեխաների համար եւ նրանց նվերներ են բաժանել:
Ինչպես NEWS.am-ին հայտնել էին համալսարանի մամլո ծառայությունում, բարեգործական ակցիան կազմակերպվել էր ՌՀՀ-ի Մշակույթի տան կողմից` ուսանողական խորհրդի հետ համատեղ, մանկական «Մուլտիշոկ» ամսագրի աջակցությամբ, որի օրինակները բաժանվել էին երեխաներին:
ՌՀՀ-ի համար նման միջոցառման անցկացումն ավանդույթ է դարձել: Այս անգամ ուսանողները հնարավորություն են ունեցել հանդիպելու Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ, ով նույնպես եղել է Հեմատոլոգիական կենտրոնի հյուրը:




























