Անդրոմեդայի միգամածությունն ու Ծիր Կաթինը բախվելու են իրար հետ, այժմ գալակտիկաները փոխադարձ ձգման ուժով մոտենում են իրար:

Աստղագետները Hubble աստղադիտակի օգնությամբ փորձում են պարզել բախման ժամկետը, դա տեղի կունենա մոտ 4 միլիարդ տարի անց: Իսկ եւս երկու միլիարդ տարի հետո դրանք մեկ ընդհանուր գալակտիկայի տեսք կունենան:

Գիտնականները նշել են, թե փոքր է հավանականությունը, որ այդ գործընթացները որեւէ ազդեցություն կունենան Արեւի եւ համակարգի մոլորակների համար:

Գալակտիկաների միաձուլումից հետո երկնքի տեսքը ցնցող կլինի, եթե իհարկե միլիարդ տարիներ հետո մեր մոլորակում մարդկություն մնացած լինի, որ հիանա երկնքի տեսքով, հաղորդում է BBC-ն:

Երկու գալակտիկաների միջեւ հեռավորությունը կազմում է 2,5 մլն լուսնատարի, եւ նրան մոտենում են իրար 400 հազար կմ/ժամ արագությամբ: