Ճապոնական Հոնսյու կղզում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իբարակի պրեֆեկտուրայի տարածքում, հիպոկենտրոնը եղել է 50 կմ խորության վրա:
Ստորերկրյա ցնցումներն զգացվել են Ճապոնիայի 47 պրեֆեկտուրաներից 16-ում, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:
Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չկա: Սկզբում ցունամիի վտանգ էր հայտարարվել, այնուհետեւ, սակայն, նախազգուշացումը հանվել էր:



























