Մոսկվայում, այսօր` հունիսի 1-ին, վիրավորվել է «Յունիաստրում բանկի» տնօրենների խորհրդի անդամ, «Օպորա Ռոսիի»

հասարակական կազմակերպության փոխնախագահ Ալեքսանդր Բրեչալովը:
Դիմակավորված երեք տղամարդիկ բանկիրի վրա հարձակվել են առեւտրի կենտրոնի մուտքի մոտ, երբ նա դուրս էր գալիս Volkswagen ավտոմեքենայից: Հանցագործները տղամարդու վրա կրակել են գազային ատրճանակից, տարել են պայուսակը, որում, ենթադրվում է, փող է եղել, եւ հեռացել են Audi ավտոմեքենայով: Կողոպտիչները տարել են նաեւ նոթբուքը եւ փաստաթղթերը. Բրեչալովը «Նաուտիլուս» առեւտրի կենտրոն էր եկել գործնական հանդիպման:

Բրեչալովին հրազենային վնասվածքով տեղափոխել են հիվանդանոց: Նրան հասցված նյութական վնասի չափը ճշտվում է: Մոսկվայում իրավապահները որոնում են չարագործներին, հաղորդում է gazeta.ru-ն: