Google Inc-ը հայց է ներկայացրել Եվրահանձնաժողով Microsoft եւ Nokia ընկերությունների դեմ: Նա դաշինքին մեղադրել իր պատենտները սմարթֆոնների արտադրության մեջ օգտագործելու մեջ:
Microsoft-ն ու Nokia-ն 1,2 հազար պատենտ է փոխանցել MOSAID անվանումով խմբին, որը պաշտպանելու է դրանք դատարաններում: Microsoft-ի կարծիքով, դա կարող է հանգեցնել հեռախոսների գների աճի, նաեւ նրան, որ արտադրողներն իրավական հետապնդման ահով հրաժարվեն Android-ից հօգուտ Windows Phone-ի:
«Nokia-ն ու Microsoft-ը հատուկ են օգտվում պանենտային տրոլների ծառայություններից, որ ավելացնեն իրենց ապրանքների գները սպառողական շուկայում»,- ասել է Google Inc-ի մամուլի ծառայությունը:
Google-ը դարձել է Nokia-Microsoft դաշինքի մրցակիցը, երբ որոշում է կայացրել սեփական սմարթֆոնն արտադրել:




























